Ինչպես սնվել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում սնվելու ռեժիմը պետք է կազմի օրվա ընթացքում 4-5 անգամ: Սնունդը պետք է լինի նորմավորված և պարունակի իր մեջ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և միկրոէլեմենտների բավական քանակություն ճիշտ հարաբերակցությամբ: Անհրաժեշտ է ճիշտ բաշխել մթերքները՝ օրվա ընթացքում միսը, ձկնեղենը և ձուն խորհուրդ է տրվում օգտագործել նախաճաշծին և ճաշին, իսկ ընթրիքը պետք է բաղկացած լինի կաթնային և բուսական ծագում ունեցեղ մթերքներից:

Առաջարկվող ցանկը լրիվ չէ: Եթե հղիությունը նորմալ ընթացքը նորմալ է, ապա մթերքների հարցում խիստ սահմանափակումների կարիք չկա, պարզապես որևէ տեսակի մթերք չարաշահել պետք չէ:

Կարելի է ուտել

Հացամթերքներից՝ լավաշ, սև հաց, չոր թխվածքաբլիթներ

Ապուրների բազմազան տեսականի

Ոչ յուղոտ տավարի, հորթի, նապաստակի միս, թռչնամիս

Չկան անյուղ տեսակները նախընտրելի է խաշած վիճակում

Շիլաների բազմազան տեսականի

Ձու՝ լավ եփված վիճակում

Կաթնամթերքի բազմազանություն

հում և շոգեխաշած բանջարեղենի բազմազանություն

Ձիթապղտի, արևածաղկի, եգիտպացորենի յուղ, ժելեներ, ջեմեր

Աղցաններ թարմ և հում բանջարեղենից, մրգերից, բանջարեղենային խավիար

Հյութեր, կիսելներ, կոմպոտներ, թեյ կանաչ և ոչ թունդ սև, ոչ թունդ սև սուրճ, մասուրի թուրմ:

Ցանկալի է խուսափել

Բարձր որակի ալյուրից պատրաստված հացամթերքներից, շերտավոր խմորից պատրաստված թխվածքներից

Վատ եփած մսեղենից, վատ եփված կաթից, թերխաշ ձվից, արագ պատրաստված սննդից, ապխտած պանրից

Հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար չչարաշահել նարնջագույն, կարմիր և սև մրգեր, հատապտուղներ, ցիտրուսայիններ

Չչարաշահել շոկոլադ, կրեմով թխվածքներ, խուսափել ծամոնի օգտագործումից

Կծու, թթու մթերքներից/ պղպեղ, մանանեխ, քացախ/

Ալկոհոլային խմիչքներից, թունդ սև թեյի և սուրճի օգտագործումից, լիմոնադից, գազավորված այլ ըմպելիքներից:

1350 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *