Ինչպես սովորեցնել գույները

Ընդունված է, որ երեք տարեկանում արդեն երեխաները պետք է իմանան հիմնական գույներն ու դրանց անվանումները/կարմիր, կապույտ, կանաչ, դեղին/, իսկ դպրոց գնալիս՝ մնացած գույներն ու երանգները: Առաջարկում ենք մի քանի հեշտ և արդյունավետ միջոց, թե ինչպես երեխային սովորեցնել գույները:

Խորհուրդ 1. Որքան հնարավոր է շատ նկարել:

Երեխային պետք է տալ ալբոմներ և գունավոր մատիտներ: Սա փոքր տարիքի երեխաներին կօգնի հասկանալ, որ իր արած գծերն ու շրջանները տարբեր են:

Խորհուրդ 2. Ողջ օրը պետք է տրամադրել մեկ գույնի:

Եթե երեխան թափթփել է ողջ սենյակը, ապա կարելի է նրան ասել, որ սկզբում հավաքի կարմիր գույնի խաղալիքները: Կարելի է այդ ընթացքում նրան հագցնել կարմիր հագուստ: Եթե մոտեցել է պատուհանին, ապա կարելի է ասել, որ ցույց տա կարմիր մեքենաները: Նոր գույն սովորեցնել պետք է այն ժամանակ, երբ նախորդն արդեն հստակ սովորել է: Մասնագետները վստահեցնում են, որ գույները պետք է սովորեցնել հենց կարմիրից, երեխաները դա արագ են մտապահում:

Խորհուրդ 3. Բացառել պարտադրանքով սովորեցնելու եղանակը:

Զբոսնելիս, սեղանի շուրջը, հյուր գնալիս, ցանկացած իրավիճակում երեխայի ուշադրությունը պետք է սևեռել գույների վրա՝ տես ինչ գեղեցիկ կապույտ գնդակ է, կամ նայիր, տերևը կանաչ է: Այս տարիքում երեխայի մոտ զարգանում է ասոցիատիվ մտածելակերպը, նա կսկսի մտածել, որ եթե այս գնդակը կապույտ է, ապա բոլոր գնդակները պետք է կապույտ լինեն: Նրան պետք է հենց այդ ժամանակ բացատրել, որ բոլոր գնդակները տարբեր գույնի են:

Խորհուրդ 4.  Սկսած կես տարեկանից երեխայի հետ պետք է խոսել գույների մասին: Պարզապես պատմել, խոսել, զրուցել նրա հետ առանց սպասելու, որ նա հենց նույն վայրկյանին ձեզ կասի, որ ամպը սպիտակ է, իսկ ճուտիկը՝ դեղին: Մասնագետները փաստում են, որ առաջին գույնը, որ տարբերում է երեխան, դեղինն է: Եթե անընդհատ նա լսի գույների մասին, շատ կարճ ժամանկում արդեն դրանք հստակ կտարբերի:

 

1752 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *