Ինչպես ստանալ հսկայական պղպջակներ

Երեխաների ամենասիրելի զբաղմունքներից մեկը օճառային պղպջակներն են: Այս պղպջակները զվարճացնում են փոքրիկներին, և որքան մեծ են այդ պղպջակները, այնքան էլ մեծանում է փոքրիկի ուրախությունը: Ինչպես ստանալ հսկայական պղպջակներ, եղանակը շատ հեշտ է, կարելի է պատրաստել սեփական ձեռքերով:

puz05Պղպջակներ <արտադրող> գործիքը պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ երկու ոչ շատ հաստ ճյուղ, թել ու ծանրություն ունեցող մետաղյա օղակ: Թելը հարկավոր է կապել ճյուղերի ծայրերին, երրորդ ծայրը ստանալու համար օգնության է գալիս մետաղյա օղը, որը ճյուղերի հետ միասին թելին տալու է եռանկյունու ձև:

Գործիքն արդեն պատրաստ է, բայց հարկավոր է նաև պատրաստել հեղուկը: Այն պատրաստելու համար հարկավոր է 600 մլ ջուր, 200 գ աման լվանալու հեղուկ և 100 մլ գլիցերին/ այն կարելի է գնել դեղատներում/: Առանց գլիցերինի պղպջակներն ավելի շուտ կպայթեն: Հեղուկը պատրաստելու համար ջուրը նախ պետք է եռացնել, որ ջրի կոշտությունն անցնի, և տաք ջրի մեջ  լցնել մյուս բաղադրիչները:

Պղպջակնր պատրաստելու ինքնաշեն գործիքը պետք է ընկղմել ջրի մեջ, կամաց դուրս հանել ու քայլել դեպի հետ: Հարկավոր  է նաև ուշադրություն դարձնել քամուն, քանի որ քամոտ եղանակին պղպջակները շուտ կպայթեն: Հետ քայլելուց օդը դանդաղ հրում է հեղուկն ու առաջանում են պղպջակներ: Կարելի է նաև մի քանի գործիք պատրաստել և միաժամանակ մի քանի մեծ պղպջակ միացնել իրար:

puz02

5292 Դիտումներ 9 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *