Ինչպես օգնել երեխային հաղթահարել տապը

zhara9Փոքրիկի օրգանիզմի համար ամառային տապը հաղթահարելն ավելի դժվար է, քանի որ կարգավորված չէ ջերմափոխանակությունը: Մեծահասակների խնդիրն է օգնել փոքրիկին հնարավորինս տանելի դարձնել 40+ ջերմաստիճանը: Առաջարկում ենք մի քանի պարզ ու փորձված միջոց:

  • Երեխային պետք է առաջարկել հնարավորինս շատ հեղուկ: Եթե երեխան կերակրվում է կրծքով, ապա պետք է հաճախակի առաջարկել կերակրում: Եթե կերակրվում է արհեստական կաթնախառնուրդով, ապա անպայման պետք է հաճախ ջուր առաջարկել: Ավելի մեծ տարիքի երեխաներին տալ կոմպոտներ, ջուր, տանը պատրաստված լիմոնադներ, իսկ ահա գազավորված ըմպելիքները պետք է բացառել, քանի որ դրանք ավելի ուժեղացնում են ծարավի զգացումը:
  • Պետք է հաճախ կազմակերպել ջրային պրոցեդուրաներ: Խոսքը լոգանքի մասին չէ, այլ ջրային խաղերի: Փոքր տարիքի երեխաների համար ջրի օպտիմալ ջերմաստիճանն այս դեպքում կարող է լինել 32-33 աստիճանը: Ավելի մեծերի դեպքում կարելի նաև ավելի սառը ջերմաստիճանի ջուր:
  • Ամռան տապին պետք է ոչ ասել տակդիրներին: Թեկուզ ամենից որակյալ տակդիրները ավելի ուժեղացնում են շոգի զգացումը:
  • Երեխայի վրայից պետք է հանել ավելորդ ցանկացած հագուստ, ուշադրություն պետք է դարձնել հագուստի որակին, նաև գույնին, այն պետք է բաց գույնի լինի:
  • Պետք չէ ստիպել երեխային ուտել, եթե նա չի ցանկանում: Շոգին, սովորաբար, մարդիկ ավելի քիչ են ուտում, և դա նորմալ է:
  • Պետք է հետաձգել բոլոր տեսակի պատվաստումները, վիրահատությունները, եթե իհարկե, դրանք խիստ հրատապ չեն: Անգամ սովորական ականջիի դակումը ևս պետք է թողնել ավելի զով օրերին:
  • Չպետք է մոռանալ նաև տան խոնավ մաքրության մասին: Սենյակում օդի խոնավություն ապահովելով՝ կարող ենք փոքրիկի համար հարմարավետություն ստեղծել:
  • Երեխային պետք է քնեցնել ամբողջովին բնական հումքից պատրաստված անկողնում:
2029 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *