Ինչպիսին պետք է լինի դպրոցականի աթոռը

0000styl_dlay_shkol3

Փոքրիկի ողնաշարը ձևավորվում է տարիների ընթացքում և վերջնական ամրանում է մոտ 16 տարեկանում: Այսինքն` ողնաշարը շարունակում է ամրանալ ու ձևավորվել դպրոցական տարիներին: Այդ գործում ամենից կարևոր դերն ունի աթոռը: Աթոռ ընտրելիս մենք հաճախ առաջնորդվում ենք տեսքով, գույներով և ոչ թե հարմարավետությամբ: Մի քանի պարզ խորհուրդները կօգնեն ընտրել ճիշտ աթոռ:

Սխալ աթոռը ճիշտ կեցվածք ապահովել չի կարող և տարիների ընթացքում կառաջացնի սկոլիոզ/ողնաշարի ծռություն/, մկանների թուլություն, շնչառական օրգանների աշխատանքի վատացում և այլն:

Ճիշտ աթոռը նախ և առաջ պետք է համապատասխանի փոքրիկի հասակին: Մինչև 3 տարեկան երեխայի հասակը մոտ 85 սմ է, նրան համապատասխանում է 18 սմ բարձրությամբ աթոռը, 85-104սմ հասակ ունեցող փոքրիկների համար պետք է ընտրել 22 սմ բարձրությամբ աթոռ, 104-115սմ հասակ ունեցողների համար` 26 սմ-անոց աթոռ, 115-130սմ ունեցողների համար` 32 սմ-անոց աթոռ:

Միայն աթոռի բարձրությունը, սակայն, քիչ է: Հարկավոր է ուշադրություն դարձնել նստելատեղի խորության հարմարությանը, նաև հենակի թեքությանը: Այն պետք է կարողանա ապահովել ողնաշարի բնական կորությունը: Եթե անվակներով է աթոռը, ապա այն պետք է ունենա ամենաքիչը 5 անվակ: Երեխայի ոտքերը հստակ պետք է հասնեն գետնին` առանց ծալվելու կամ ձգվելու: Սա հնարավորություն կտա թուլացնել ողնաշարի լարվածությունը:

4172 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *