Ինչ անել արևահարության դեպքում

Ամռան տապին շատ հաճախ կարող ենք տեսնել երեխաների, որոնք քայլում են արևի տակ առանց գլխարկի: Այդպիսով երեխաները կարող են շատ կարճ ժամանակում արևահարվել:

Արեւահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արեւի ճառագայթների անմիջական եւ երկարատեւ ազդեցության հետեւանքով։ Պետք է նշել, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արեւի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ։

Արեւահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արեւի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։ Արեւահարման ժամանակ տուժածի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39 աստիճան եւ ավելի, դեմքի եւ պարանոցի մաշկը լինում է կարմրած ու չոր։ Տուժածը գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, թուլությունից։ Նա կարող է ականջներում աղմուկ զգալ, ունենալ սրտխառնոց, փսխում, արյունահոսություն քթից, հնարավոր են գիտակցության խանգարումներ եւ կորուստ։ Արեւահարությունը շատ լուրջ իրավիճակ է։ Դա կարող է մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնալ։ Երբեք անուշադրության մի՛ մատնեք այս վիճակը, անհապաղ սկսեք ցուցաբերել առաջին օգնություն եւ դիմեք բժշկի։

download (2)Երբ երեխայի  մոտ նկատում եք արեւահարության նշաններ, ապա նրան անմիջապես տեղափոխեք հով, ստվերոտ վայր, օգնեք հարմար դիրք ընդունել։ Արձակեք ճնշող կապերը, թեթեւացրեք հագուստը։ Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով։ Եթե նա գիտակցությունը չի կորցրել, տվեք խմելու սառը, քաղցր հեղուկներ։
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եթե մարմնի ջերմաստիճանը հասնում է 39-ի եւ դրանից բարձր կամ տուժածն ունի գիտակցության խանգարումներ։ 

Սովորաբար բարձր ջերմաստիճանից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել՝ հետեւելով խորհուրդներին.
– Ամռանը, շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ։ Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր, հյութեր։
– Արեւի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։ Շոգ եղանակին հնարավորության դեպքում հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Խուսափեք օրվա ամենաշոգ եւ արեւի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ը դուրս գալուց։ Փոքրիկներին առանց գլխարկի տանից դուրս հանելը չի կարելի:

Նյութի աղբյուր` <Արտակարգ ալիք> լրատվական կենտրոն

8456 Դիտումներ 1 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *