Ինչ անել, երբ երեխան կծում է

11502 (1)Կծելը սկզբում երեխայի համար խաղի նման մի բան է և նա չի պատկերացնում, որ դրանով կարող է որևէ մեկին ցավ պատճառել: Բաց եթե կծելն արդեն սովորություն է դարձել, ապա ծնողները կարող են այն վերացնել, եթե լինեն հետևողական և համբերատար:

Նախ պետք է գտնել երեխայի համար այնպիսի զբաղմունք, որը համապատասխանում է նրա տարիքին և հետաքրքիր է նրան, դա կշեղի փոքրիկին: Կծելու սովորույթի դեմ պայքարելու համար նախևառաջ պետք է գտնել պատճառները: Բոլոր երեխաներն էլ կարող են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, յուրաքանչյուրի մոտ դա կարող է դրսևորվել տարբեր կերպ` մեկը կծում է, մյուսը կոտրում է խաղալիքը:

 Երեխաները մեծ մասամբ կծում են, երբ բարկացած են, ամաչում են կամ հուսախաբված են: Երեխան կարող է կծել ընկերոջը ուտելիքի, խաղալիքի կամ էլ ծծակի պատճառով: Որոշներն էլ կծում են, որպեսզի ծաղրեն մյուսին: Սա իրեն ավելի ուժեղ ցույց տալու միջոց  է, և հանդիսանում է մեծ խնդրի սկիզբը: Այս դեպքում միջամտությունը պարտադիր է, երեխային պետք է հասկացնել, որ նման վարքագիծն անթույլատրելի է: Կծելու յուրաքանչյուր դեպքից հետո այն անհետևանք չպետք է թողնել և ամեն անգամ երեխային պետք է զգուշացնել ու բացատրել, որ չանի դա: Պետք է նաև զրկել այն խաղալիքից կամ առարկայից, որի համար կծել է մյուսին:

Եթե երեխան տանը կծում է, ապա նա դա կանի նաև դրսում: Հնարավոր է նաև, որ երեխան կծում է արտաքին աշխարհը ճանաչելու համար, ամեն ինչի համը փորձում է զգալ: Այս դեպքում ևս միանգամից պետք է ասել` ոչ: Ընտանեկան մթնոլորտը ևս կարող է երեխայի կծելու պատճառ դառնալ: Մոտ մարդու մահը, անընդհատ կռիվները, ծնողների ամուսնալուծությունը երեխայի մեջ կծնեն ագրեսիա, որը նա կարտահայտի կծելու միջոցով: Չի կարելի նաև երեխայի հետ խաղալու ընթացքում թեկուզ սիրելով կծել նրան, քանի որ երեխան այդ դեպքում կկրկնի ծնողների կամ իրեն այդ ձևով սիրող անձի գործողությունը և ինքն էլ կսկսի կծել: Կծելու ցանկացած պատճառի դեպքում պետք է ցուցաբերել հետևողականություն և համբերատարություն մինչև այդ վատ սովորության ամբողջական վերացումը:

2933 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *