Ինչ անել, երբ երեխան շփոթել է գիշերն ու ցերեկը

 toxmaxyan1Վիճակագրության համաձայն` յուրաքանչյուր 5-րդ երեխա, մինչև 3 տարեկան, գոնե մեկ անգամ շփոթում է գիշերն ու ցերեկը: Փոքրիկի համար սկզբունքորեն միևնույն է` երբ քնի ու երբ խաղա: Եթե երեխան ցերեկվա մեծ մասը քնած է, իսկ գիշերը շատ աշխույժ խաղում է, ուրեմն նա շփոթել է գիշերն ու ցերեկը: Կարգավորել հակառակ ռեժիմը դժվար է, բայց` հնարավոր: Ինչպես դա անել:

       Չպետք է թողնել, որ երեխան երկար քնի: Եթե երեխան կերակրումից հետո 3-4 ժամ քնում է, մի վախեցեք նրան արթնացնել: Թույլ մի տվեք, որ երեխան քնի 2 ժամից ավելի: Ցերեկվա քնի ժամանակ երեխային մի մեկուսացրեք կենցաղային աղմուկից, մուգ վարագույրով մի փակեք պատուհանը, թողեք երեխան հասկանա, որ հիմա ցերեկ է: Պատրաստ եղեք, որ սկզբնական շրջանում երեխան շատ դժգոհ է լինելու:

         Բաց թողեք ցերեկվա մեկանգամյա քունը:  Փորձեք երեխայի արթուն ժամանակահատվածը լցնել ակտիվ խաղերով և թույլ մի տվեք, որ նա երկար քնի հատկապես ժամը 15-ից հետո: Փորձեք երեխային կուշտ կերակրել հատկապես գիշերվա քնից առաջ: Եթե երեխան կուշտ ուտի քնելուց առաջ, ապա հանգիստ ու երկար կքնի:

         Երեկոյան քնից կես ժամ առաջ լողացրեք երեխային: Հանգստացնող բույսերից /օրինակ` երիցուկ/ պատրաստեք լոգանքի ջուրը, դա կհանգստացնի երեխային:

     Նախապատրաստեք երեխայի սենյակը: Այն սենյակը, որտեղ քնում է երեխան, անպայման պետք է օդափոխված լինի, սենյակի օդը չպետք է չոր լինի, այդ պատճառով հատակը պետք է հաճախ լվանալ ջրով: Սենյակը պետք է մութ լինի, հակառակ դեպքում, երեխային կթվա, թե ցերեկ է ու խաղալու ամենահարմար ժամանակը:

          Քնեք միասին: Մոր տաք և համաչափ շնչառությունը երեխայի համար լավագույն քնաբերն է:

         Աստիճանաբար երեխայի գրաֆիկը ամեն օր մեկ ժամ շեղելով` հինգ օր հետո նա կհարմարվի նորմալ ռեժիմին:

3839 Դիտումներ 6 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *