Ինչ անել, երբ կծել է օձը

2271Ոչ թունավոր օձի կծածի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով: Օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը:

 Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը: Օձի կծելուց հետո առաջին հինգ րոպեի ընթացքում սեղմեք կծածի տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից: Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս: Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը: Հանեք բոլոր զարդերն ու ճնշող իրերը: Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր: Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան:

 Թունավոր օձի կծածի դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը `<Օձի կծածը բուժելու ամենարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են>: Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է: Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասիվ ձևով` բացառելով տուժածի ցանկացած շարժում: Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն:

 Ինչ չի կարելի անել

 Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում: Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ: Կծած տեղի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում  է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը: Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր, դրանք օգուտ չեն տա տուժածին:  Օձերի կծածների դեպքում չի կարելի տեղադրել լարան` սեղմող միջոցներ, սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը:  Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ, որոնք ևս արագացնում են արյան շրջանառությունը:

 Նյութի աղբյուր Արտակարգ ալիք լրատվական կենտրոն

2986 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *