Ինչ արժե սեպտեմբերի 1-ը

Նոր ուսումնական տարին արդեն մոտենում է: Դպրոցական երեխա ունեցող ծնողները հագուստի և գրենական պիտույքների խանութներում արագորեն դատարկում են դրամապանակները, բայց որքաան բան էլ դեռ հարկավոր է գնել: Tzuk.am-ը սեմպեմբերի 1-ին ընդառաջ մի փոքրիկ հարցում անցկացրեց մայրիկների շրջանում՝ պարզելու, թե վերջապես մեր երկրում ինչ արժե սեպտեմբերի 1-ը:

14102640_10209031969329208_4062022670401440539_nՆեկտար Բալյան-Հարությունյանի աղջիկն այս տարի երկրորդ դասարան է գնալու: Մայրիկն արդեն անհրաժեշտ հագուստը գնել է: <15000_սև կոշիկներ, 10000_1 դպրոցական և 1 սպորտային պայուսակ, 4000_սպորտային հագուստ, 7000_2 դպրոցական շապիկ (մենք համազգեստ ենք հագնում), սև կիսաշրջազգեստ_անցյած տարվանը լավ վիճակում է, 5000_ներքնաշոր, գուլպա, զուգագուլպա, մազակալներ և մասիկ: Գրենական պիտույք դեռ չեմ առել, քանի որ չգիտեմ ինչ կպահանջեն, իսկ մեր դասատուն պահանջում է միանման տետրեր, կոնկրետ հրատարկության գրքեր. Դրա համար դեռ սպասում են ժողովի, բայց մի 10,000 նախատեսել եմ>,-ասում է Նեկտարը: Ընդհանուր հաշվարկով մոտ 50,000 դրամ:

Սիլվա Քույումջյանը երկու տղա ունի, երկուսն էլ դպրոցական: Այստեղ արդեն ամեն ինչ կրկնակի պետք է գնել: <4 տաբատ՝ մոտ 25,000 դրամ, յուրաքանչյուրին 3-ական վերնաշապիկ՝ մոտ 20,000 դրամ, պայուսակները՝ 14,000, ներքնազգեստը՝ 12,000, սպորտային հագուստը լավ վիճակում է, նորը չեմ գնել, գնել եմ միայն կոշիկները՝ 10,000, սև կոշիկներ՝ 14,000 դրամ: Գրենական պիտույքներն էլ ընդհանուր մոտ 25,000 դրամ: Ես դպրոցին սկսել եմ պատրաստվել դեռ մայիս ամսից, քիչ-քիչ առել եմ, որ հեշտ լինի: Ասեմ, որ տարվա ընթացքում անընդհատ էլի հագուստ, գրենական պիտույք գնելու անհրաժեշտություն է լինում, քանի որ տղաներ են և անընդհատ կորցնում են իրերը կամ էլ պատռում են հագուստը>,-ասում է Սիլվան: Մոտ 120,000 դրամ էլ այս դեպքում է պետք եղել:

19225868_309422429483728_6001649505281812185_nԵլենա Իսրայելյանի երկու աղջիկներն էլ են դպրոցական: Ասում է, որ սկսել է գնումները դեռ ձմեռվանից: Քիչ-քիչ է գնել ու չի հիշում  ծախսած գումարի ճիշտ չափը, ավելորդ գնումներ չի արել, բրենդային խանութներից չի օգտվել: Գնումներն ի մի բերելով, ասում է, որ յուրաքանչյուր աղջկա համար  50-60 հազար դրամ է հարկավոր եղել:

Մեր փոքրիկ հարցումը ցույց է տալիս, որ հանրակրթական դպրոցի տարրական դասարանի մեկ երեխայի համար ծնողը պետք է մոտ 50,000 դրամ գումար ծախսի/բարձր դասարանների դեպքում գումարն ավելի շատ է, քանի որ ավելանում են գրքերի վարձավճարները/: Հաշվի առնելով, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55,000 դրամ է, ուրեմն երեխային դպրոց ճանապարհելու համար հարկավոր է պատրաստվել մեկ տարի շարունակ:

995 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *