Ինչ է հեքիաթը

mqdefault32Հեքիաթներում անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ… Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում …»: Հովհ. Թումանյան

Հեքիաթը երեխայի առաջին շփումն ու պատկերացումն է իր շրջապատող աշխարհի ու մարդկանց, երևույթների, բնության հանդեպ, հեքիաթներում է նա տեսնում ու լսում չարի ու բարու, պայքարի, հաղթանակի մասին, լսում է գեղեցիկի ու տգեղի մասին, սկսում տարբերակել լավն ու վատը, երևակայություն է զարգացնում: Ու հենց այստեղ էլ ձևավորվում է երեխան որպես անհատ ու ձևավորվում են նրա հայացքներն ամեն ինչի հանդեպ: Դրանից ծնվում է քաղաքացին ու հենց այդտեղ է ծնվում սերը հայրենիքի հանդեպ: Հեքիաթներ հիմնականում ժողովուրդներն են հորինել, հետո արդեն դրանք փոխանցվել են սերնդե-սերունդ ու ապրել բանավոր կյանքում, բայց հետո` ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ: Այն հեքիաթները, որոնք ստեղծել է ժողովորւդը, հիմնականում արտացոլել են այն գաղափարներն ու երազանքները, որոնք իրական կյանքում հնարավոր չի եղել իրականացնել: Այս հեքիաթներում մարդիկ արտացոլել են իրանց կյանքը, ձգտումները, ծաղրել են հարուստ և անսիրտ մարդկանց, գովերգել աշխատանքը: Հեքիաթների մեծ մասում կա պայքար` չարի ու բարու, վիշապները, դևերը, կախարդներն ուվհուկները մշտապես փորձում են հալածել, թալանել, տիրանալ բարի կերպարների ունեցվածքին, սպանել, չարը սփռել, բայց բարի կերպարները միշտ ավելի հզոր են ու ուժեղ և հենց նրանց է պատկանում վերջնական ու կատարյալ հաղթանակը: Բոլորիս մանկությունից մինչև ծերություն ուղեկցում են հեքիաթները: Սկզբում հեքիաթում ենք կարդում, հետո արդեն իրական կյանքում փնտրում գտնում Քաջ Նազարին, Փանոսին, Հուռուն, Անխելք մարդուն և այսպես շարունակ: Հեքիաթի բարի հերոսի հետ պայքարում ենք ու անպայման ցանկանում հաղթել 7 գլխանի վիշապին ու արքայադստերն ազատել նրա ձեռքից, կամ էլ պատժել խորթ մորն ու Մոխրոտիկի համար երջանկություն գտնել, փնտրել, գետնի տակից էլ գտնել կախարդի գավազանն ու ազատել քարացած քույրերին և այսպես շարունակ: Հայ մեծագույն հեքիաթագիր Թումանյանը գիտեր, որ հենց հեքիաթն է ամենակարճ ճանապարհը մարդու մեջ սերմանելու բարություն ու հոգատարություն, սրտացավություն, սեր ու հարգանք բնության ու շրջապատի հանդեպ, իսկ այդ հատկություններով օժտված մարդը հայրենիքը չսիրել պարզապես չի կարող: Այսօր էլ գրվում են բազմաթիվ հեքիաթներ, որոնք թեև արդեն ժամանակից հերոսներ ու շունչ ունեն, բայց առանցքը նույնն է` բարին ինչպես հին ու նոր բոլոր հեքիաթներում, էլի հաղթում է, ու հեքիաթներում ծնվող, ապրող ու փոքրիկին փոխանցվող այդ հավերժական արժեքներում էլ հենց այն սերմերն են, որոնք հետո արդեն պետք է երեխային դարձնեն հայրենասեր ու հայրենատեր քաղաքացի:

12123 Դիտումներ 1 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

2 Մեկնաբանություններ

  1. Vazgen says:

    …………………………………..^_^……………………………….^_^………………………………..

  2. ֆդ says:

    լավնա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *