Ինչ է տալիս գիրքը փոքրիկին, ու ինչպես սովորեցնել սիրել գիրքը

images (2)Երեխայի մտավոր զարգացման մեջ աննկարագրելի ազդեցություն ունի գեղարվեստական տեքստը: Գեղարվեստական գրականություն կարդալով փոքրիկի համար, ծնողները լավագույնս կնպաստեն փոքրիկի բառապաշարի հարստացմանը, երևակայության զարգացմանը, հետաքրքրությունների շրջանակի մեծացմանը: Կարդալը, սակայն զուտ մեխանիկական գործողություն չպետք է լինի, յուրաքանչյուր տողից հետո պետք է խոսել երեխայի հետ, քննարկել այն ամենն, ինչը նա հասկացել է ու ինչը` ոչ: Սա նախ օգնում է, որ երեխան մտածի, հետո էլ զարգացնում է բանավոր խոսքը:

Առաջին գիրքը, որին առնչվում են երեխաները, իհարկե հեքիաթների գիրքն է: Հեքիաթները նախ և առաջ գեղարվեստական ճաշակ են ձևավորվում, մտահորիզոնն են մեծացնում, սովորեցնում սիրել խոսքը:

Որպեսզի փոքրիկը սիրի գիրքը, հարկավոր է ուշադրություն, սեր, հարգանք սերմանել գրքի հանդեպ ամենափոքր տարիքում: Նախ և առաջ հարկավոր է նրա համար կարդալ գրքեր բարձրաձայն և կարդալ մտածելով, անել դադարներ, թողնել, որ երեխան մարսի, հասկանա կարդացածն ու ընկալածը: 15 րոպեից հետո, եթե փոքրիկը հոգնի, պետք է դադարեցնել ընթերցանությունը, հնարավորություն տալ նրան հանգստանալ: Բացի այդ, հարկավոր է նաև հոգատար վերաբերմունք դրսևորել գրքի հանդեպ ու նույնն էլ սովորեցնել երեխային` չի կարելի պատռել գիրքը, լվանալ այն, նրա վրա խբզբզել և այլն: Եվ ինչպես ցանկացա այլլ դեպքում, այս դեպքում ևս հարկավոր է հիշել, որ ծնողը երեխայի համար լավագույն օրինակն է:

5099 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *