Ինչ է փոխվում հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում

Հղիությունը առանձնահատուկ շրջան է կնոջ օրգանիզմում, որն իր հետ բերում է մի շարք փոփոխություններ: Դրանց մի մասը նկատելի է նաև շրջապատողների համար, մյուսները՝ միայն հղի կնոջ: Փորձենք պարզել, թե ինչ է փոխվում կնոջ օրգանիզմում այս կարևոր ժամանակահատվածում:

Սիրտ

Հղիության հենց սկզբից կնոջ սիրտը սկսում է աշխատել հավելյալ ծանրաբեռնվածությամբ: Այս ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է՝ հղիության ժամկետի ավելացման հետ զուգահեռ: Սա առաջին հերթին կապված է արյան շրջանառության ավելացման հետ: Բացի այդ, հղիության 7-րդ ամսում կնոջ օրգանիզմում արյան քանակությունը հասնում է մինչև 5500 մլ-ի: Սա արյան մաքսիմալ քանակությունն է կնոջ օրգանիզմում: Սիրտը ստիպված է հարմարվել իր համար դժվար պայմաններին:

Թոքեր

Այս շրջանում կինը կարիք ունի հավելյալ թթվածնի: Սա ապահովելու համար գործի են դրվում թոքերը: Նրանց չափը մեծանում է, սկսում են աշխատել <արտակարգ> ռեժիմով:

Երիկամներ

Այս օրգանի վրա էլ է հավելյալ ծանրաբեռնվածություն ընկնում, քանի որ հիմա երիկամները պետք է մասնակցեն ոչ միայն կնոջ, այլև երեխայի նյութափոխանակությանը: Բացի այդ, միզապարկն այս շրջանում սկսում է սեղմվել, և եթե երիկամներում խնդիրներ լինեն, դրանք կարող են հանգեցնել միզուղիների մի շարք հիվանդությունների:

Մարսողության օրգաններ

Հղիության հենց սկզբից շատ կանանց սկսում է տանջել այրոց երևույթը: Սրան գումարվում են նաև առավոտյան սրտխառնոցն ու փսխումը: Սա բնական է, քանի որ հղիության վաղ շրջանում փոփոխությունները տեղի են ունենում հատկապես մարսողական համակարգում: Որոշ հղիների մոտ կարող է փորկապություն առաջանալ, որը հնարավոր է տևի մինչև ծննդաբերությունը: Ստամոսքի տոնուսի անկման պատճառը հորմոններն են:

  • Ատամների վիճակը, որպես կանոն վատանում է:
  • Մազերը փոփոխվում են անհատական, որոշ կանաց մոտ առաջանում է մազաթափություն, մյուսների մոտ՝ մազերը փարթամանում են, գեղեցկանում:
  • Եղունգները, որպես կանոն, ամրանում են:
  • Ավելանում է կնոջ քաշը/լավագույնն այն դեպքերն են, որբ քաշն ավելանում է 12-13կգ/:

Նյութի աղբյուր՝ beremennost.net կայք

 

2244 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *