Ինչ պետք է իմանա առաջին դասարան գնացող երեխան

Подготовка-ребенка-к-школе2Երեխաների գիտելիքներն, իհարկե, կապված են երեխայի ընդունակությունից և ծնողների պահանջկոտությունից, բայց և այնպես, կան որոշակի բազային գիտելիքներ, որոնք պետք է իմանա դպրոց ընդունվող երեխան:

  • Իմանա իր ամբողջական անունը, ազգանունն ու հայրանունը:/Նաև ծնողների, տատիկ-պապիկների/
  • Իմանալ տարվա եղանակները, թվել ամիսներն ու շաբաթվա օրերը: Հեշտությամբ պատասխանել այնպիսի հարցերիր, ինչպիսիք են՝ երբ են թռչունները չվում, երբ են ծառերը ծաղկում, կամ շաբաթվա որ օրն են մարդիկ հանգստանում և այլն:
  • Կարողանալ կարդալ շատ փոքրիկ ու հեշտ տեքստ, թեկուզ հեգելով:
  • Ի վիճակի լինել տպագիր տառերով գրել պարզ բառեր կամ էլ պարզապես նայել ու արտանկարել  տառերը:
  • Իմանալ հաշվել գոնե մինչև 20-ը՝ ուղիղ և հակառակ հաշվարկով:
  • Կատարել գումարում և հանում մինչև տասի սահմաններում:
  • Կարողանալ կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են գտնել պատկերներից ավելորդը, կամ գտնել, թե ինչ է միավորում պատկերված առարկաներին:
  • Կարողանալ պատմել նկարները, ցանկալի է, որ պատմությունը լինի ամբողջական՝ ունենա սկիզբ ու ավարտ, նաև կարողնա նկարագրել, թե ինչ հոգեվիճակում են նկարի հերոոսները/ուրախ, տխուր, բարկացած և այլն/:
  • Հիշել արտաբերված տասը պարզ բառերից գոնե 5-6-ը:
  • Իմանալ երկրաչափական հիմնական պատկերները/եռանկյունի, կլոր, քառակուսի, գուոնդ և այլն/:
  • Կարողանալ հիշել իրեն միաժամանակ 30 վայրկյան ցույց տրված 12 նկարներից ամենքիչը 6-ը:
  • Պատկերացում ունենալ այնպիսի բաների մասին, ինչպիսիք են մեծ ու փոքր, երկար ու կարճ, պատասխանել՝ ինչպես են կոչում առյուծի ձագին ու նմանատիպ այլ հարցերին:
  • Իմանալ հիմնական գույները:
  • Նկարել մարդ՝ մարմնի բոլոր մասերով՝ գլուխ, վիզ, մարմին, ոտքեր և այլն:
  • Կարողանալ պատասխանատու լինել սեփական իրերի ու գործողությունների համար:
  • Եվ, ամենակարևորը, իմանալ, որ իր ծնողների համար ինքն աշխարհում ամենասիրված երեխան է:
2178 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *