Ծննդյան տոնի բացիկներ, պատրաստում ենք մեր ձեռքերով

Յուրաքանչյուր ծնողի համար ծննդյան տոնի լավագույն նվերը կարող է լինել իր փոքրիկի ձեռքով պատրաստած բացիկը: Առաջարկում ենք ծննդյան տոնի բացիկների մի քանի տարբերակներ, որոնք փոքրիկները կարող են պատրաստել ինքնուրույն և նվիրել հայրիկին, մայրիկին կամ հարազատ որևէ այլ մարդու:

Բացիկները պատրաստելու համար հարկավոր են գունավոր թղթեր, սոսինձ, կոճակներ, ժապավեններ, թելեր

 

Տարբերակ 1

card34Բացիկի նման ծալված ստվարաթղթի երեսին սոսինձով հարկավոր է փակցնել նախապես կտրտած արևը, փղիկը/ փղիկի փոխարեն կարող եք փակցնել ձեր նախընտրած կենդանին/, նաև կոճակներ, որոնք մեր դառնալու են մեր բացիկի փուչիկները:

 

 

Տարբերակ 2

card36Այս տարբերակում կոճակները դառնալու են օդապարիկներ: Բացիկը բացի կոճակներից զարդարելու ենք նաև ամպերով:

Տարբերակ 3

card43Այս տարբերակի համար հարկավոր է կտրատել տարբեր գույնի եռանկյուններ, և դրանք փակցնել բացիկին: Կստացվի տոնական ժապավենների շարք:

Այս բացիկների համար կարելի է պատրասել նաև ծրարներ:card44

 

 

11806 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *