Կաթնաշոռով թխվածք. նախաճաշ դպրոցից առաջ

SONY DSCԿաթնաշոռի օգտակարության մասին գիտեն բոլորը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր երեխաներն են սիրում այս կաթնամթերքը: Կաթնաշոռը հատկապես օգտակար է առավոտյան: Երեխաներին <խաբելու> համար առաջարկում ենք կաթնաշոռով թխվածք, որը շատ համեղ է ու սննդարար: Անհրաժեշտ պարագաներն են.

600 գրամ կաթնաշոռ

250 մլ կաթ

100գ շաքարավազ

1/3 թ.գ. աղ

2 ձու

50 գ օսլա

1 թ գ վանիլին

մի քիչ բուս. յուղ

Պատրաստման եղանակը.

Առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Կաթնաշոռը խառնել դեղնուցի հետ: Ավելացնել կաթն ու խառնել, հետո` լցնել շաքարավազը, վանիլինը և օսլան: Սպիտակուցի մեջ լցնել աղն ու հարել մինչև խիտ փրփուր դառնա: Այս զանգվածը լցնել նախորդի վրա, զգույշ հարել: Ջեռոցի ամանի կողապատերին բուս. յուղ քսել, լցնել զանգվածը: Եփել մոտ մեկ ժամ, 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:

 

7084 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *