Կաթնաշոռով կարկանդակներ

Անհրաժեշտ մթերքներ

Կաթնաշոռ-400գ.

ձու-1հատ

գազար-1 միջին չափի

խնձոր-1 միջին չափի

ալյուր-3 ճ գդալ

շաքարավազ-1 ճ գդալ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռն ու ձուն հարել: Գազարն ու խնձորն անցկացնել քերիչի մանր անցքերով, ավելացնել կաթնաշոռին, լավ խառնել: Ավելացնում ենք նաև շաքարավազն ու ալյուրը, լավ խառնում ենք, դարձնում համասեռ:

Նախապես տաքացրած ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, զանգվածից գդալով գնդեր ձևավորել, դնել թղթի վրա: Եփել ջեռոցում մոտ 20 րոպե:

Բաղադրիչները 16 կարկանդակի համար են:

 

2711 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *