Կալցիումի թշնամիները. մթերքներ, որոնք օրգանիզմից լվանում են կալցիումը

Кальций_2-270x300Կալցիումը երեխայի օրգանիզմի համար չափազանց կարևոր է, և հետևաբար, անհրաժեշտ է ապահովել դրա բավարար քանակություն աճող օրգանիզմում: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք կալցիումի համար իսկական թշնամիներ են:

Կենդանական սպիտակուցներ: Կարմիր մսի, թռչնամսի և ձվի չափազանց շատ օգտագործումը կարող է օրգանիզմում խախտել կալցիումի բալանսը:

Աղ: Չափազանց շատ աղը քայքայում է կալցիումը և այն դուրս բերում օրգանիզմից մեզի հետ միասին:

Գազավորված հյութեր: Գազավորված ըմպելիքները բազմաթիվ վնասակար նյութերի հետ միասին օրգանիզմից նաև կալցիումն են լվանում: Փոքրիկներին այս տեսակ ըմպելիքները պարզապես հակացուցված են:

Սպիտակ հաց, քաղցր հացաբուլկեղեն: Նույնպես նպաստում են օրգանիզմից  կալցիումի դուրս գալուն:

Սպիտակաձավար: Սպիտակաձավարի շիլան/манная каша/ նույնպես կալցիումի թշնամիներից է համարվում, և մինչև մեկ տարեկան երեխաների կերակրացանկ ընդգրկել խորհուրդ չի տրվում:

Խնդիրն այն է, որ կալցիումը դուրս բերող մթերքները պարունակում են ֆոսֆոր, ինչը երեխայի օրգանիզմի համար անփոխարինելի է: Որպեսզի երեխան ստանա անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները, պետք է նրա կերակրացանկը հագեցնել կալցիում պարունակող բազմատեսակ մթերքներով՝ կանաչ բանջարեղենով, քունջութով, թզով, կաթնամթերքով, գազարով, կաղամբով և կալցիում պարունակող այլ աննդատեսակներով:

5644 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *