Կարպ Խաչվանքյան

0022

Կարպ Խաչվանքյանը սիրելի ու հարազատ անուն է յուրաքանչյուր հայի համար: Նրա դերերը թատրոնում հաջորդում էին մեկը մյուսին, նրա ներկայացումների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ գալիս էին հատկապես նրան տեսնելու, նրա խաղը վայելելու համար:

Առաջին դերը թատրոնում հեռավոր 1944-ին էր` Կալմանի Սիլմա օպերետում: Այս դերով նա իր տեղը միանգամից հաստատեց բեմում: Հաջորդեցին ներկայացումներ: Ավելի քան հարյուր դեր խաղաց նա: Ժողովուրդը սիրեց հատկապես Կնյազին <Տաքսի-տաքսիից>, Սոկրատին` <Սեր աստղերի տակ> ներկայացումից, Փչան Թոդորոսին` <Պահանջվում է ստախոսը> ներկայացումից, Տոնինոն և Ջանիետոն` <Վենետիկյան երկվորյակներ> ներկայացումից: Խաչվանքյանը նաև ֆիլմերում է նկարահանվել, բայց կինոն նրա համար սիրելի չդարձավ, թատրոնն էր սիրում ու այստեղ էլ փայլում էր իր տաղանդի  ողջ շքեղությամբ:

Կարպ Խաչվանքյանն անուն է, որը  լսելիս ջերմ ժպիտ է գալիս ակամա, ու մտքում նրա դերերից հին ու բարի մի արտահայտություն անպայման արթնանում է:

4931 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *