Հանելուկներ բանջարեղենների մասին-2

images***

Իր անունը մեղք չունի, որ

Դատարկ մարդկանց են կպցնում…

Ամեն մեկը իր անունը

Ինքն է լավ կամ վատ դարձնում…

 

***

Ծիլ է տալիս, ծիլ է տալիս,

Ինքն իրենից դուրս է գալիս:

Օձ է կարծես, նեղված շոգից,

Որ ելնում է իր շապիկից:

 

***

Ձմերուկի ընկերն է, բայց ոչ կլոր,

Այսքանն էլ հերիք է, որ անունն ասեք:

Ավելացնեմ, սակայն, ինչ գույնի էլ լինի՝

Մաշկի տակ ճերմակ է, համով է ու մսեղ…

 

***

Օգտակար է ու հաճելի,

Կլոր փորը հյութով է լի,

Դեռևս լավ չկարմրած,

Լավն է՝ թեկուզ թթու դրած:

 

***

Փոքրիկ, երկարավուն ու փշփշոտ,

Ունի յուրօրինակ մի համ ու հոտ:

Թթու դրած են թե թարմ՝ իր արժանի

Տեղն ու անունն ունի նա սեղանին:

 

***

Մի գլխարկ է ու մի ոտ,

Ծնվում է օրը ամպոտ:

Քանի դեռ թարմ է՝ ունի

Շատ հաճելի համ ու հոտ:

 

/դդում, սոխ, սեխ, լոլիկ, վարունգ, սունկ/

Հեղ. Երվանդ Պետրոսյան

7833 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *