Հանելուկներ գրքի մասին

***

Ինչ իր է նա՝ համր ու մունջ,

Ծառայում է անշշունջ,

Խոսեցնում է, խոսք ասում,

Բայց մեզ երբեք չի լսում:

 

***

Նրանք լուռ են դարակում՝

Գաղտնիք պահած արանքում,

Իրենց էջերը թերթես՝

Սիրուց դառնում ես անքուն:

 

***

Միշտ անձայն է մտածում,

Քո մտքերում թևածում:

Հազար գաղտնիք քեզ կտա՝

Թե իրեն սեր ես տածում:

 

***

Ճերմակ արտում բերքս ցանեմ,

Երբ պետք լինի նստեմ, քաղեմ,

Ինչ բերք է, որ չի փչանում

Եվ ցանողն է անմահանում:

 

***

Հազարածալ, հազար թերթիկ՝

Ունի անհուն խորհուրդ ու միտք,

Ով որ նրան ձեռքն է առնում,

Միտքը լույսով է զարդարվում:

2064 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *