Հանելուկներ ծաղիկների մասին

Գլխարկը` կապույտ,

Շապիկը` կանաչ,

Մի փոքրիկ ծաղիկ

Ամենքիս ճանաչ:

/մանուշակ/

 

 

 

Դաշտի զարդն է,

Գույնը` ալ,

Ամեն այտին

Մի սև խալ:

/կակաչ/

 

Այն ինչն է, ինչը,

Հոտն անուշ,

Ինքը` կարմիր,

Կոթը` փուշ:

/վարդ/

 

Ձյան սպիտակ օրորոցից,

Ինչպես մանուկն իր մոր ծոցից,

Որ ծաղիկն է մեզ հյուր գալիս,

Գարնան գալը իմաց տալիս:

/ձնծաղիկ/

 

Որ ծաղիկն է, գույնը սպիտակ,

Չի թաքնվում թփերի տակ,

Համեստության անբիծ նշան,

Անվանում են նրան …..

/շուշան/

14045 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *