Հանելուկներ կենդանիների մասին-3

download***Ոտքեր ունի` մի-մի գերան,

Քիթը` երկար, պոչը` կարճ,

Կյանքում դեռ չեն հաղթել նրան

Ոչ գայլ, առյուժ, ոչ էլ արջ:

***

Ով է ծնվում միշտ սապատով,

Անցնում անջուր անապատով:

***

Հագին մուշտակ

դեղին-մեղին,

Թշնամին է

հավի ցեղին:

***

Ով է ամենից խոնարհ,

Բայց անվանում են հիմար:

***

Երեկ տեսա մի քարավան

Ճամփա ելած` գնում էր Վան,

Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին

Մի-մի հատիկ առած մեջքին:

***

Յոթ երգ գիտի,

Յոթն էլ մեղրի մասին

Ինչ կենդանի է,

Ով արդյոք կասի:

***

Նա որսորդ է չար ու անգութ,

Հագին մուշտակ` սիրուն, պուտ-պուտ,

Ժանիքը սուր, ագին բարակ,

Եվ աչքերն են մի-մի ճրագ:

***

Չորս ոտք ունի, բայց շուն չի,

Ձու է ածում, թռչուն չի,

Խոտ է ուտում կովի պես,

Պատյան ունի, բայց տուն չի:

/Փիղ, ուղտ, աղվես, էշ, մրջյուն, արջ, վագր, կրիա/

13228 Դիտումներ 7 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *