Հանելուկներ կենդանիների մասին

Ես մի անզեն կենդանի,

Ունեմ անթիվ թշնամի,

Շատ վախլուկ եմ ու պոչատ,

Կրծողներին հարազատ:

/նապաստակ/

 

Մեծ ծառերի փչակում

Ես իմ պալատն եմ սարքում,

Եվ ծառերի կատարին

Ուտում ընկույզ ու կաղին:

/սկյուռ/

 

Սիրելին եմ ամեն տան,

Մանուկներին բարեկամ,

Մուշտակս տաք ու քնքուշ,

Ես մկների` աչքի փուշ:

/կատու/

 

Մարդու, հոտի ու դռան

Պահապանն եմ աննման,

Եվ մշակ եմ, և որսկան,

Ամեն բանի պետքական:

/շուն/

 

Կենդանի է վայրենի,

Քնքուշ ու թանկ մորթ ունի,

Ինքը ագահ, խորամանկ,

Բույնը ունի հազար ծակ:

/աղվես/

 

Մարմնիս վրա, ահա, տես

Սուր-սուր փշեր ունեմ ես.

Միակ հյուրն եմ դաշտերի,

Եվ թշնամին օձերի:

/ոզնի/

 

Կենդանի եմ մարդու պես,

Ունեմ և ձեռք, և երես,

Տունս` տաքուկ անտառը,

Մեծ ծառերի կատարը:

/կապիկ/

 

Կա մի հսկա կենդանի,

Եվ խելացի, և բարի,

Յոթը տարին մի անգամ

Ձագ է տալիս աշխարհին:

/փիղ/

 

Գլխին առած մի մեծ ծառ,

Շրջում է դաշտ ու անտառ:

/եղջերու/

21736 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *