Հարաբերական խաղաղություն, զինադադարի 20 տարիներ

00karabakh-war_0

1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքվեց զինադադարի պայմանագիր: Սրանով, փաստացի, ավարտվում էր տարիներ ձգվող պատերազմը: Այս պայմանագիրը նախկինում մի քանի անգամ էլի էր կնքվել, բայց Ադրբեջանն այս ժամանակահատվածն օգտագործել էր ուժերը կենտրոնացնելու, հավաքվելու ու նոր գրոհ նախապատրաստելու համար:Ռազմական հետազոտությունների փորձագետ, Եպհ դասախոս Ալվինա Աղաբաբյանի խոսքով, այս պայմանագիրն այդ տարիների համար գուցե ձեռնտու էր տարբեր երկրների պաշտոնյաներին, բայց մեր ազատամարտիկների սրտով չէր, նրանցից շատերի խոսքով` այս պայմանագիրը կանգնեցրեց իրենց ընթացքը, մեր ուժերը կարող էին մինչև Շահումյան ու Գանձակ հասնել: Պատմությունը, սակայն, եթեներ չի սիրում: Այսօր կարող ենք արձանագրել, որ մենք ունենք հաղթանակ, և թշնամի, որն ամեն օր խախտում է հրադադարի պայմանագիրը, սահմանին էլի զինվորներ են զոհվում: Փորձագետի խոսքով, Հայաստանն այս տարիները պետք է օգտագործի անկախության տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը` բանակը հզորացնելու համար:

 

1908 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *