Հարցերին պատասխանում է մանկաբույժ Արմինե Ղազարյանը

Մարիամ

Հարց.   Ասացեք խնդրեմ, ծով գնալուց առաջ ինչ վիտամիններ է անհրաժեշտ տալ 3-4 տարեկան փոքրիկներին և ինչքան ժամանակով:
Պատասխան.  Ծով մեկնելուց առաջ որևէ կոնկրետ վիտամին նախատեսված չէ, պարզապես փոքրիկի դիմադրողականությունը բարձրացնելու և ամրապնդելու համար կարելի է տալ Մուլտիթաբս վիտամինների կոմպլեքս, մոտ 2 շաբաթ ժամանակով:

Տաթևիկ

Հարց . Բարև Ձեզ, իմ բալիկը 3 տարեկան է, հաճախակի լեզուն փառակալում է, մոտ 3 կամ 4 շաբաթը մեկ, և ջերմում է, ինչ խորհուրդ կտաք:

Պատասխան.  Առանց բժշկական լուրջ հետազոտության որևէ բան ասել այս պահին դժվար է, լեզվի փառակալումն արդեն նշան է, որ փոքրիկի մարսողական համակարգում խանգարումներ կան, իսկ երբ այն ուղեկցվում է ջերմությամբ, արդեն անհանգստանալու տեղիք է տալիս: Խնդիրը չխորացնելու համար անպայման պետք է այցելել մանկաբույժի:

Արմինե

Հարց.  Ժողովրդական միջոցներով ինչպես կարելի է ազատվել ճիճվակրությունից:

Պատասխան.  Նախ պետք է պարզել, թե ինչ տարիքի երեխայի մասին է խոսքը և հատկապես, թե ինչ մակաբույծի հետ գործ ունենք: Կարելի է  դդմի կորիզն ու մեղրն իրար խառնել և ամեն առավոտ մինչև որևէ բան ուտելը, մեկ թեյի գդալ տալ փոքրիկին: Բայց սա ճիճվակրությունից ազատվելու վերջնական միջոց չէ, քանի որ, ինչպես արդեն ասացի, հարկավոր է պարզել մակաբույծի տեսակը:

6079 Դիտումներ 1 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *