Հղիության ընթացքում ինչպես պայքարել այտուցների դեմ

oteki-vo-vremya-Այտուցը հղիության ընթացքում այն դեպքում է լինում, երբ օրգանիզմում հեղուկի ավելցուկը կուտակվում է վերջույթներում: Արգանդում արյան շրջանառության մեծացմանը զուգահեռ, պակասում է արյան շրջանառությունը վերջույթներում, ինչն էլ հեղուկի կուտակման պատճառ է դառնում: Այտուցները սովորաբար հայտնվում են հղիության երրորդ եռամսյակում, և առավել արտահայտիչ են լինում օրվա վերջում: Ոչ մեծ այտուցները բնական են ու նորմալ հղիության ընթացքում: Այտուցները կարող են վտանգավոր լինել այն դեպքում, երբ արդեն առաջացել են  ոչ միայն ոտքերին, այլև դեմքին, ձեռքերին: Այս դեպքում անպայման պետք է դիմել բժշկի: Մի քանի խորհուրդները կօգնեն նվազեցնել այտուցները:

  • նստած ժամանակ անպայման ոտքերը բարձր դրեք, ասենք` աթոռի վրա
  • հանգստացեք`  ձախ կողմի վրա պառկած
  • խուսափեք նեղ գուլպաներից և տաբատներից
  • հագեք հարմար կոշիկներ և մոռացեք բարձրակրունկների մասին
  • ֆիզիկական ակտիվություն ցուցաբերեք, քայլեք, թեթև սպորտով զբաղվեք
  • ճիշտ սննդակարգ պահպանեք, մրգեր, բանջարեղեն կերեք
  • երկար ժամանակ նստած մի մնացեք
  • սառը ջրով մերսումները ևս կարող ե նվազեցնել այտուցները:
6235 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *