Հոր դերը տղայի դաստիարակության հարցում

0papaԻսկական տղա դաստիարակելու գործը առաջին հայացքից կարող է շատ բարդ բան թվալ, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէ: Բավական է միայն, որ տղայի կողքին միշտ լինի սիրող ու հոգատար հայրիկ, որը չի զլանա այդ տղամարդկությունը ցուցադրել: Շատ տղամարդիկ կարծում են, որ պետք է տղայի դաստիարակության մեջ ներգրավվեն այն ժամանակ, երբ նրանք արդեն քիչ թե շատ գիտակից են դարձել: Որոշ տղամարդկանց թվում է, որ երեխային օրորելն ու խնամելը միայն կանացի աշխատանք է, մի մասն էլ կարծում է, որ այդ աշխատանքը կարող է իրենից խլել տղամարդկային բոլոր հատկանիշները: Բայց իզուր, չէ որ կյանքի առաջին իսկ տարում երեխան հստակ առանձնացնում է հորն ու մորը: Ծնողներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները զարգանում են առանձին: Եթե այդ ընթացքում հայրը ներգրավվի երեխայի խնամքի, դաստիարակության գործում, ապա երեխան հոգեբանորեն կկապվի հոր հետ: Իսկ սա արդեն կարևոր քայլ է փոքրիկ տղայի` տղամարդ դառնալու գործում, քանի որ այդ պահից արդեն հայրը սկսում է երեխայի ուշադրության կենտրոնում լինել: Մայրն այդ ընթացքում շարունակում է երեխայի կյանքում լինել ամենակարևոր մեծահասակը, սակայննա արդեն չի զբաղեցնում երեխայի ամբողջ ուշադրությունը: Երբ հայրն արդեն մայր և որդի հարաբերություններում  նրանց մեջտեղում է հայտնվում, ապա այդ երեխան ավելի ինքնուրույն է դառնում, ամբողջովին մորից կախված չի լինում: Սա արդեն տղամարդ դառնալու ճանապարհին հաջորդ կարևոր քայլն է:

Մյուս կողմից, սա շատ կարևոր է նաև մոր համար, քանի որ երեխա-մայր կապն այնքան ուժեղ է, որ կնոջը հաճախ դժվար է հասկանալ, թե երբ է պետք կտրել հոգեբանական պորտալարը: Իսկ դա կտրելը ճիշտ ժամանակին, շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում երեխան արդեն մշտապես մորից <կպած> կմնա և առանց նրա որևէ քայլլ ընդունակ չի լինի անել: Հենց այդ ժամանակ էլ օգնության է հասնում հայրը: Եթե ամուսինները ներդաշնակ են թե կենցաղում և թե անկողնում, ապա շատ շուտով նաև կնոջ մեջ արթնանում է <կինը>, որը մայր դառնալու հետ միասին, իր տեղը զիջել էր: Նա նորից հիշում է, որ բացի երեխայից, կա նաև սիրող ամուսին, որին ևս պետք է սեր և ուշադրություն հատկացնել: Սրանով նաև կինը երեխայի կյանքում ազատ տեղ է բացում հոր համար:

Ինչու ենք ասում` օրինակելի հայր, քանի որ հայրը տղա երեխայի համար մշտապես օրինակ է տղամարդկային բնավորության ու արարքների:  2-3 տարեկանում երեխաներն արդեն հասկանում են իրենց սեռն ու փորձում իրենց պահել տվյալ սեռին համապատասխան: 4-5 տարեկանում աղջիկների և տղաների արարքների միջև տարբերությունն ավելի ակնհայտ է: Տղաները նախընտրում են տղամարդկային խաղալիքներ ու զբաղմունքներ, աղջիկները` կանացի: Բայց որտեղից տղան գիտի, թե ինչպես են պահում իրենց տղամարդիկ: Այս գիտելիքները նա ձեռք է բերում հորն ուսումնասիրելով: Իհարկե իր շրջապատում էլի կան տղաներ, ասենք` մանկապարտեզում կամ դպրոցում, որտեղից ևս նա կարող է ընդօրինակել արարքները, բայց, միևնույն է, հիմնական աղբյուրը, մնում է հայրը: Ուսումնասիությունները ցույց են տվել, որ այն տղաները, որոնք առանց հայր են մեծացել, հետագայում իրենց սեռի հետ շփումներում դժվարություններ են ունենում: Նրանք ինքնավստահությամբ աչքի չեն ընկնում և շատ հաճախ չգիտեն, թե ինչպես պետք է իրենց պահել տարբեր իրավիճակներում: Այս դեպքերում երեխան գոնե պետք է ընտանիքին մոտ տղամարդկանց հետ շփվի, ասենք հորեղբոր կամ պապիկի: Այս դեպքում արդեն այդ տղամարդիկ, անկախ իրենց կամքից երեխայի համար դառնում են օրինակ` փոխարինելով հորը: Ուշադիր հետևելով ընտանիքում հոր և մոր հարաբերություններին, երեխայի մոտ ձևավորվում է հակառակ սեռի ներկայացուցիչի հետ հարաբերության մոդելը: Եթե ընտանիքում բռնություն, կոպիտ վերաբերմունք ու խաբերություն չկա, ապա երեխան մեծանում է իսկական ջենտլմեն, սովորում է ինչպես պետք է վերբերվել կանանց ու խնդիրները կարողանում է լուծել խաղաղ ուղիներով: Իսկ եթե հայրը մոր նկատմամբբ կոպիտ է ու դաժան, ապա շատ մեծ է հավանականությունը, որ տղան վաղը ևս իր ընտանիքում նույն միջոցներն է ընտրելու կնոջ հետ հարաբերվելու համար: Շատ տղամարդիկ ցանկանում են իրենց տղաներին տեսնել խելացի, ուժեղ և համարձակ: Նրանց համար հենց դա  է տղամարդկությունը: Բայց քիչ չեն դեպքերը, երբ հայրերն իրենց երեխաներին մղելով այդ իդեալին, նրանց չեն կարողանում տալ այն ամենն, ինչի կարիքն ունի երեխան: Տղաները, ոչ պակաս, քան աղջիկները, կարիք ունեն քնքշանքի ու սիրո, և որքան քիչ են ստանում այդ ամենը, այնքան ավելի շատ են ցանկանում: Հայրեր վախենում են, որ շատ քնքշանքը տղաներին աղջիկներ կդարձնի: Բայց, ինչպես ցույց են տալիս  ուսումնասիրությունները, տղամարդկային հատկանիշներով հենց այն տղաներն են մեծանում, ում հայրերն ամենևին էլ չեն վախեցել ու իրենց ողջ սերը ցույց են տվել երեխային: Իսկ այն հայրերին, որոնք իրենց տղաներին տղամարդ դաձնելու գործում նախընտրում են խիստ միջոցները, հոգեբանները զգուշացնում են` ամեն ինչ ճիշտ հակառակ էֆեկտը կարող է ունենալ: Անընդհատ կոպտությունը երեխայի մոտ կարող է անհանգստություն, անվստահություն, պասիվություն, անգամ դաժանություն և ագրեսիա ծնել: <Ստրուկի ռեժիմը ստրկական բնավորություն է առաջ բերում>,- դեռ 1693-ին խիստ հայրերին ու ուսուցիչներին զգուշացնում էր անգլիացի ուսուցիչ Ջոն Լոկը:

5831 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *