Հոր դերը 1-3 տարեկան փոքրիկի կյանքում

download (3)Այս տարիքում երեխան շատ շփման կարիք ունի ու հատկապես հոր հետ շփման: Մոր հետ երեխան բոլորովին այլ կերպ է զբաղվում, խաղում, այդ խաղերը հիմնականում ավելի հանգիստ են, քան հոր հետ խաղերը: Հայրը, սովորաբար, ավելի բուռն է մոտենում երեխային, նրան կարող է դնել ուսերին, թույլ տալ, որ երեխան նստի մեջքին, վազվզել, գնդակ խաղալ: Հենց այս շփումներն էլ երեխայի մոտ ձևավորում են այլ հարաբերություններ, և որքան շատ մնա երեխան հոր հետ, այնքան լավ: Այս նոր հարաբերությունը, որը տարբեր է մոտ հետ ունեցած կապից, հետագայում երեխային կօգնի հեշտ լեզու գտնել նաև տատիկների, պապիկների հետ, իսկ հետո արդեն` դաստիարակի, ուսուցիչների: Մանկական հոգեբանները այս տարիքում հոր հետ շփումների մի կարևոր գիծ էլ են առանձնացնում: Պատմելով իր աշխատանքի, տնից դուրս իր ունեցած ընկերների, հետաքրքրությունների մասին, հայրը դառնում է յուրատեսակ կամուրջ երեխայի ու դրսի աշխարհի միջև, երեխան աշխարհը սկսում է պատկերացնել հոր պատմելով: Բացի հետ, հենց այս տարիքում է երեխայի մոտ ձևավորվում ապահովության զգացումը, որը ևս նրան հաղորդում է հայրը:

Մասնագետները խորհուրդ են տալիս, եթե անգամ երեխան շատ լավ չի խոսում ու առանձնապես լավ չի հասկանում, թե ինչ են ասում իրեն, միևնույն է, հայրը նրա հետ պետք է շատ խոսի:

 

Նյութի աղբյուր` ya-roditel.ru կայք

2648 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *