Հունիսի 28-ին Կենդանաբանական այգին կհյուրընկալի հաշմանդամ փոքրիկներին

DSC_0186<Երազանքի գիշեր Երևանի Կենդանաբանական այգում> միջոցառումը հաշմանդամ փոքրիկների, նրանց խնամակալների, ընտանիքների անդամների համար է: Միջոցառումը տեղի կունենա այգում հունիսի 28-ին, ժամը 18:00-ից սկսած: Մինչև ժամը 16-ը այգին բաց կլինի այցելուների համար:

Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան շրջել այգում և շփվել կենդանիների հետ: <Երազանքի գիշերը> միջոցառումը նպատակ ունի ոչ միայն հաշմանդամություն ունեցող փոքրիկներին գունագեղ օր պարգևել, այլև նրանց խնդիրների վրա սևեռել հասարակության ուշադրությունը: Սա ավանդական միջոցառում է, որը տեղի է ունենում աշխարհի շատ քաղաքների կենդանաբանական այգիներում:

2077 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *