Հունոտի կիրճ

10691bc8f3cbd4c6f4015df3cb36d77c2-14Հունոտի կիրճ, բնապատմական արգելոց, որը գտնվում է Արցախի Շուշիի շրջանում: Այստեղ են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր:

 Կիրճի մեջ մեկտեղված են աննման ջրվեժներ, խիտ անտառներ, դեռևս քարի դարում բնակելի քարանձավներ, Հունոտ գյուղի ավերակները, հնամենի կամուրջներ…

Այս կիրճում է գտնվում Արցախի հրաշալիքներից մեկը՝ Մամռոտ քար ջրվեժը, որը հայտնի է նաև Հովանոցներ անունով: Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով՝  ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի նման: Այս տպավորիչ բնական հուշարձանը՝ հովանոցաձև քարայրով,  համարվում է կիրճի գլուխգործոցը: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին, որտեղ կա նաև բնական լողավազան: Այս փոքրիկ հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի դարավոր կանգուն հսկա ժայռերը:

Կիրճում կան նաև ջրաղացի ավերակներ: Դրանք փաստում են, որ մի ժամանակ այստեղ աշխույժ արդյունաբերություն է եղել, իսկ Հունոտի դարավոր կամուրջն այսօր էլ ծառայում է իր նպատակին:

 

2849 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *