Ձեր հարցին պատասխանում է հոգեբան Սուսաննա Անդրեասյանը

Հարց 1. Վարսիկ Պողոսյան. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ: Իմ բալիկը` Արեգը, 3 տարեկան է: Նա շատ կենսուրախ, առույգ ու խելացի բալիկ էր: 2013-ի հունվարին նրա մոտ հայտնաբերվեց աջակողմյան նեֆրաբլաստոմա: Երկար քիմիոթերապիաներից հետո կատարվեց նեֆրաէկտոմա, ապա կրկին հետվիրահատական քիմիոթերապիաներ: Բուժման և ապաքինման ընթացքում  գրեթե ամեն ինչ իր ուզածով էինք անում, որը պատճառ դարձավ իր այժմյան պահվածքի: Դարձել  շատ կամակոր, անընդհատ խփում է փոքր եղբորը, չի ուզում կատարել մեծերի խնդրանքները: Սակայն ամենիչ շատ ինձ անհանգստացնում է այն, որ անընդհատ ծածկած է պահում ննջարանի դուռը, ասելով, որ այնտեղ ձուկիկ կա: Եթե դուռը փակ չի, նա արագ բարձրանում է բազմոցին, որ ձուկիկը չգա, չկծի իրեն: Արեգի մոտ ֆոբիա է ձևավորվել ձկների հանդեպ, կասեք, ինչպես օգնեմ երեխային: 

Պատասխան 1. Հոգեբան Հարգելի Վարսիկ, շատ հնարավոր է , որ հենց բուժման ընթացքում ձեր վարքագիծն է պատճառ դարձել, որ երեխան այսօր դառնա կամակոր և ագրեսիվ, հենց դուք ինքներդ էլ կարող եք ու պետք է փորձեք վերացնել դա: Ամենակարևոր զենքը համբերությունն է: Նրան փորձեք շեղել որևէ այլ հետաքրքիր բանով, չանել նրա ցանկություն-պահանջն, այլ փոխարենը առաջարկել, օրինակ, գունավոր խորանարդիկներով տնակ, աշտարակ կառուցել, ընդ որում, ձեր ներկայությունը խաղի ընթացքում պարադիր է, նա միայնակ երբեք չի խաղա ամենահետաքրքիր խաղալիքով անգամ: Եթե նրան ուղղակի չարգելեք, այլ անուղղակի միջոցներով շեղեք, ապա նա շուտով կմոռանա այն մասին, ինչն այդպես համառորեն ցանկանում էր: Իհարկե, սա մեկ օրում չի լինի, հարկավոր է համբերություն ու ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է <ձուկիկին> և նրանից վախենալուն, սա նույնպես ունի իր բացատրությւոնը: Գուցե որևէ հեքիաթում կամ մուլտֆիլմում նրան հանդիպել է վատ վարքով ձկնիկի կերպար  և երեխայի մեջ տպավորվել է: Առաջարկում եմ երեխայի հետ փորձելլ հոգեբանության մեջ հայտնի նկար-թեստը: Տվեք երեխային թուղթ ու գրիչ  և խնդրեք, որ նա նկարի ձկնիկ/ կարևոր չէ, որ նկարն ամենևին էլ նման չլինի ձկնիկի, կարևորը, որ նա գիտակցի, թե ձուկ է նկարում/, հետո միասին այրեք այդ նկարը և երեխային համոզիչ ձևով ասեք, որ ձուկիկն այլևս չկա, միասին մտեք սենյակ և ցույց տվեք որ այն իսկապես չկա: Հետո, ժամանակ առ ժամանակ նրան պատմեք ձկնիկների մասին բարի պատմություններ: 

1716 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *