Մանկապարտեզի ճամփան

skazkaproslavikaՄայրիկս մի առավոտ

Ամուր բռնած իմ ձեռքից,

Ճանապարհով անծանոթ

Մանկապարտեզ տարավ ինձ:

Այժմ ճամփան լավ գիտեմ,

Մենակ գնում եմ արդեն,

Դուրս եմ գալիս մեր բակից,

Անցնում եմ այս պուրակից,

Ծանոթ փողոցն եմ անցնում,

/Այստեղ շենք են կառուցում/,

Չեմ սխալվել, քիչ հեռվում

Հյուրանոցն է երևում:

Հյուրանոցի հենց մոտով,

Երկար ձգվող լայն մայթով

Մի քիչ գնում եմ առաջ,

Ահա այգին մեր կանաչ:

Կանաչ այգու հենց դիմաց

Գեղեցիկ շենք երևաց.

Իմ սիրելի շենքն է սա,

Մանկապարտեզ ես հասա:

Սուրեն Մուրադյան

 

7946 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *