Մեծ զորավարն ու փիլիսոփան

njdeh

Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ, ասում էր Գարեգին Նժդեհը: Իր ողջ կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած մարդը անգամ մահն էր փորձում ծառայեցնել ազգին ու հող հայրենիին:

1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում ծնվեց հայ ազգի մեծագույն զորավարը` Գարեգին Նժդեհը: 17 տարեկանում, ուսումը Թիֆլիսի ռուսական գիմնազիայում կիսատ թողնելով, Նժդեհը միանում է հայկական ազատագրական շարժմանը: Նժդեհին շատ կարճ ժամանակ էր պետք հասկանալու համար, որ այս հողին զինվորներ են պետք ու ինքն էլ այդ հողի զինվորներից մեկը պիտի լինի` զինվոր` բառի ամենաբացարձակ իմաստով: Սոֆյայի սպայական դպրոցն ավարտելուց հետո Նժդեհը վերադառնում է հայրենիք: Հայրենիքում արյուն էր մոլեգնում ու հայրենիքը գազանի ճիրաններում էր: Հարկավոր էր վերջին նյարդի ներդրում: Զենք, զինամթերք տեղափոխելու համար ձերբակալում են ու Նժդեհը 3 տարի բանտում է անցկացնում:

1912-ին սկսվում է Բալկանյան առաջին պատերազմը, բուլղարական բանակի կողքին ստեղծվում է կամավորական վաշտ, որի ղեկավարները Նժդեհն ու Անդրանիկն էին: Առաջին համաշխարհայինի սկզբում Նժդեհին ազատ են արձակում ու նա վերադառնում է Թուրքիայի դեմ տարվող պատերազմին մասնակցելու համար:

GWvqmKE7Hhj4WiYceCKbBaOPzS

Առջևում մայիսն էր` հայ ժողովրդի մեռնել–ապրելու հարցն էր խաղաքարտին: Նժհեդը մյուսների հետ առաջին գծում էր: Ալեքսանդրապոլից Նժդեհն իր զորքի հետ նահանջում է Ղարաքիսլիսա: Ղարաքիլիսայում եռօրյա մարտերի ընթացքում Նժդեհը վիրավորվում է, բայց իր զինվորների հետ միասին կարողանում է հետ շպրտել թուքերին ու հաստատել հայի ապրելու կամքն ու հայրենիքի համար մեռնելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Նժդեհը նշանակվում է Նախիջևանի գավառապետ: Նժդեհին ենք պարտական, որ այսօր ունենք Զանգեզուր: 1920 թվականին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի համաձայն, Զանգեզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցնելու էր կարմիր բանակը: Բայց Նժդեհը Սյունիքը չի լքում, մնում է այնտեղ և  մարտեր է մղում կարմիր բանակի հետ: Նժդեհը լքում է Սյունիքը միայն այն ժամանակ, երբ երաշխիք է ստանում, որ այդ հողակտորը Հայաստանի կազմում է մնալու:

Նժդեհը բացի մեծ հայրենասեր ու հանճարեղ զորավար լինելուց, նաև մեծ փիլիսոփա էր: Նրա ցեղակրոն ուսմունքը հայի տեսակն ամբողջացնելու, նրա նպատակներն ու ձգտումները, նրա հավաքական կերպարն ու այս երկրի վրա ունեցած քայլերն իմաստավորելու լավագույն ճանապարհն է:

 Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել:

 Եղի՛ր հպարտ… Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր: Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց …

Նժդեհն ինքն իր օրինակով էր ցույց տալիս, որ մարդ պետք է լինել ցանկացած իրավիճակում, կյանքի փորձությունները պետք է ընդունել բաց ճակատով ու միայն այդ ժամանակ է գալու կատարյալ հաղթանակը:

2897 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *