Մեր հիմնը

24.08.11-1761_Մեր հիմնի բառերի սկզբնաղբյուրը Միքայել Նալբանդյանի <Իտալացի աղջկա երգը> բանաստեղծությունն է: Այս երգը եղել է նաև մեր առաջին հանրապետության հիմնը, այն 1991թ հուլիսի 1-ին ընտրվել է նաև որպես մեր նորօրյա հանրապետության հիմն: Երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է:

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

2433 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *