Մեր պետությունը. ընդհանուր տեղեկություններ

map1Մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, կարճ` ասում ենք Հայաստան: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում`Կովկասի և առաջավոր Ասիայի միջև:

 Մայրաքաղաքը` Երևան:

Տարածքը 29.743 քառ. կմ է: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը մոտ 1800 մետր է, Հայաստանի տարածքի մոտ 76.5 տոկոսը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մետր բարձրության վրա:

Մեր երկիրը հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, արևմուտքում և հարավ- արևմուտքում` Թուրքիային, իսկ հարավում` Իրանին:

Մեր հանրապետության ամենացածր կետը Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանն է` 375 մետր, իսկ ամենաբարձրը` Արագած լեռան գագաթն է` 4090 մետր:

Հայաստանի մոտ 36 տոկոսը կազմում են լեռներն ու բարձրավանդակները: Ամենաբարձր գագաթները Արագածից հետո Կապուտջուղն է` 3906մ, Աժդահակը` 3598մ, Սպիտակասարը` 3555մ և Վարդենիսը` 3522մ:

Մեր երկրի ամենաերկար գետերն են` Ախուրյանը` 186կմ, Արաքսը` 158կմ, Դեբեդը` 154կմ, Հրազդանը` 141կմ, Որոտանը` 111կմ և Աղստևը` 81կմ:

Հայաստանը նաև լճեր ունի, որոնցից ամենամեծը Սևանն է: Լիճ են թափվում 28 գետ ու գետակ, իսկ լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ` Հրազդանը:

Սևանից հետո մեր ամենամեծ լիճը Արփին է, հետո` Սև լիճը, նաև Ակնա լիճը:

2005 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *