Նախադպրոցականի հոգեբանությունը

images (4)Նախադպրոցական է համարվում 3-ից 6 տարեկան երեխան: Հենց այս տարիքում է երեխան ամբողջությամբ հասկանում, որ սոցիալական էակ է և պետք է ընդգրկվի որևէ կոլեկտիվում: 3-4 տարեկանում երեխան ձեռք է բերում առաջին ընկերներին, սկսում է մասնակցել տարբեր խաղերի, հասկակիցների հետ տարբեր զվարճանքներ է հորինում: Մոտավորապես 5 տարեկանում երեխան սկսում է ցուցաբերել ուշադրություն, լսելու և ինֆորմացիան հիշելու ունակություն. հենց սա էլ առաջին ապացույցն է, որ երեխան հոգեբանորեն պատրաստ է դպրոցին: Այս տարիքում երեխան սկսում է հոգեբանորեն կռիվ տալ ինքնուրույնության համար: Նա փորձում է իրեն ցուցադրել որպես անկախ և ինքնուրույն մարդ, այդ պատճառով ծնողները շատ հաճախ կարող են լսել նրա գոռոցը` ես, ինքս: Այս տարիքը երեխայի հոգեբանության մեջ առանձնանում է նաև նրանով, որ նա հաղթահարում է 3 տարեկանի ճգնաժամը և մտնում է մարդկանց ու շրջապատի հետ հարաբերությունների նոր փուլ:

2598 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *