Կրծքով կերակրման ժամանակ կնոջը գարեջուր խմել հակացուցված չէ, եթե կինը շատ մեծ ցանկություն ունի խմելու, կարող է խմել մեկ բաժակ: Այս խմիչքը ալերգիաներ չի առաջացնում, բայց և այնպես, այն ալկոհոլային է, չափի զգացողությունը պահել է պետք: Եթե կինը մեկ բաժակ գարեջուր խմի, այն որևէ վնաս չի հասցնի: Այլ հարց է, թե այն օգնում է կրծքի կաթի ավելացմանը: Սա դեռևս որևէ կերպ ապացուցված չէ, ընդամենը խոսակցական մակարդակով է: Այդ պատճառով, եթե կինը չի ցանկանում գարեջուր խմել, բայց ուզում է դա անել կրծքի կաթն ավելացնելու համար, ապա դա անել պետք չէ: Որքան քիչ լինեն փորձարկումները կրծքով սնուցման ժամանակահատվածում, այնքան ավելի լավ:
Տարածել սոց.կայքերում