Շուշի քաղաքի ճարտարապետությունը

 shushi1Արցախի գանձերից մեկը` Շուշին, իր պատմության ողջ ընթացքում հանգիստ գոյություն չի ունեցել, անընդհատ ավերվել ու կառուցվել է: 1853 թվականին ռուս ռազմական ինժեներները մշակեցին Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը, այն քաղաքի ամբողջական և ընդգրկուն քաղաքաշինական փաստաթուղթն է: Այստեղ հիմնականում ձևավորված են թաղամասերը` իրենց փողոցային ցանցով և հրապարակներով: Ելիզավետպոլյան դարպասների հարևանությամբ Դիվանխանայի հրապարակն էր, որտեղ գտնվում էր Շուշիի միակ ուղղափառ եկեղեցին և դիվանխանան: Վերջինս սկզբում եղել է Մեհտի Ղուլի խանի ամրոցը, ավելի ուշ` վերածվել է ռուսական վարչական շտաբի: Վերին` հայկական մասի կենտրոնական հատվածում` Երևանյան դարպասներից  եկող ճանապարհի ուղղությամբ, գտնվում էր Թոփխանայի հրապարակը: Այն քաղաքի հայկական մասի հասարակական և առևտրական հիմնական կենտրոնն էր: Հրապարակ էին մտնում հինգ փողոցներ, որոնք հայկական հինգ եկեղեցիներից եկող ամենակարճ ճանապարհներն էին:

Քաղաքի ստորին մասը սկզբունքային տարբերություն ունի հայերով բնակեցված տարածքների համեմատ: Քաղաքի այդ մասը ուսումնասիրողների շրջանում կոչում են նաև մահմեդական թաղ: Ճիշտ է, այդտեղ է եղել քաղաքի մահմեդական բնակչությունը, բայց այդ մասում եղել են նաև ռուսական զինվորական ընտանիքներ, հրեաներ և հայեր: Քաղաքի այս հատվածում է գտնվում նաև  Մեծ մզկիթը, որը Շուշիի ազատագրումից հետո հայերը չքանդեցին, մինչդեռ ադրբեջանցիները հայկական հուշարձանները հիմնահատակ ավերել են:

97_bigՇուշիի առանձնահատկություններից մեկը փողոցներն են, դրանք հիմնական սալարկված էին, մայթերը պատված էին մեծակտոր քարերով: Ցարական Ռուսաստանի տապալումը բերեցին քաղաքի լիակատար ավերման: 1920թ մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Խոսրով բեկ Սուլթանովի ղեկավարած ավազակախումբը հրդեհում է քաղաքի հայկական մասը: Լեռնային Ղարաբաղի բռնակցումից հետո քաղաքը կորցրեց իր կարգավիճակը: Քաղաքն իր կիսաքանդ գոյությունը պահպանում էր երկար տարիներ: Հայկական հատվածի 5 եկեղեցիներից երկուսը` Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները կիսաքանդ էին, համեմատաբար լավ վիճակում էին Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցիները: Միայն համաշխարհային երկրոդ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները սկսեցին քաղաքում վերականգնողական աշխատանքներ իրականացնել:

Բայց քաղաքի տերերն այլ մարդիկ էին, ու քաղաքը պետք  է վերադառնար իրական տիրոջ մոտ: 1992 թվականի մայիսի 9-ին հայկական ուժերն ազատագրեցին բերդաքաղաքը: Կիսաքանդ ու կիսավեր քաղաքն էլի տնքաց պատերազմի արկերի տակ, բայց այս անգամ մոտ էր փրկությունը: Կիսավեր Ղազանչեցոցում մոմեր վառվեցին: Քաղաքը պատերազմի հետքեր ունի մինչև այսօր, բայց դրանք քիչ-քիչ անցնում են, քաղաքում այսօր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, հյուրանոցներ, կա նաև քաղաքի վերականգնման մեծ նախագիծ, որն աստիճանաբար կյանքի է կոչվում: Երեխաներ են ծնվում քաղաքում, որ վաղը շենացնեն, պահպանեն ու սերուդներ ունենան հայոց բերդաքաղաքում:

Նյութի աղբյուր` Շուշի բարեգործական հիմնադրամի կայք

5265 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *