Ոսկե ձվիկը. սիրված բանաստեղծություն

Պապի, տատի, չալ հավիկը

Ածեց ոսկե մի ձվիկ.

Տուր որ տվեց պապիկը,

Բայց չկոտրեց ձվիկը.

Տուր որ տվեց տատիկը,

Բայց չկոտրեց ձվիկը.

Մին էլ վազեց մկնիկը,

Պոչահարեց ձվիկը,

Ձվիկն ընկավ կոտրվեց:

Լաց է լինում պապիկը,

Լաց է լինում տատիկը,

Կչկչում է հավիկը.

-Մի լար, պապիկ,

Մի լար տատիկ,

Նորից կածեմ ես ձվիկ,

Ձվիկ, ձվիկ, ձվեղեն,

Էլ չի լինի ոսկեղեն:

1926 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *