Որն է երեխայի հիսթերիայի պատճառը

հիսթերիաԵրեխայի հիսթերիան բնավորության ու ցանկությունների արտահայտում է, նա չի կարողանում զսպել էմոցիաները և խաղում է ծնողների զգացմունքների հետ։ Բայց հիսթերիան խոսում է նաև մեծահասակների հետ շահերի բախման մասին։ Հիսթերիայի կարելի է հանդիպել խանութներում, որտեղ գործում է երեխայի՝ «Ուզում եմ» օրենքը։ Բոլորն են նման պատկերի ականատես եղել, երբ մայրիկը փորձում է երեխային հեռացնել այս կամ այն տաղավարից կամ ձեռքից խլել ինչ-֊ինչ ապրանքներ։ Եթե փորձենք հարցին նայել երեխայի աչքերով, ապա կտեսնենք, որ առևտուրը շատ հետաքրքիր զբաղմունք է՝ մայրը գույնզգույն տուփեր է ուսումնասիրում, իրեր է ընտրում ու տեղավորում զամբյուղի մեջ։ Փոքրիկն անպայման ուզում է մասնակցել պրոցեսին, իսկ եթե նրան ամեն անգամ խանգարում են, նեղանում է, ինչից հետո սկսվում է հիսթերիան։ Խանութում լացից խուսափելու համար թույլ տվեք երեխային մասնակցել ապրանքների ընտրությանը։ Նա մեծ հաճույքով կօգնի ձեզ փոքրիկ ապրանքները դասավորել զամբյուղում։

Եթե համոզված եք, որ խաղալիքների բաժինն է բերելու բացասական էմոցիաների, շրջանցեք այն։ Նույնը պատահում է խաղահրապարակներում․ ուրիշի խաղալիքը վերցնելու կամ տուն չգնալու ցանկությունը կարող է հանգեցնել գետնին ընկած լացելուն։ Ինչպես խանութի պարագայում, այս դեպքում ևս պետք է վերցնել երեխային և հեռանալ այդտեղից։ Փորձեք շեղել նրա ուշադրությունը նախապես բերված խաղալիքով կամ քաղցրավենիքով։ Ամեն դեպքում, նրա ցանկությունն անմիջապես կատարելը սխալ է։ Մի քանի փորձերից հետո երեխան կկորցնի հետաքրքրությունը հիսթերիաների հանդեպ․ այս հարցում կարևոր է ծնողի համբերությունը։ Կարևոր է հասկացնել երեխային, որ նման վարքագիծն անընդունելի է։ Միայն համբերությունն ու հավասարակշռությունը կօգնեն հաղթահարել այս դժվարին փուլը։

3990 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *