Որտեղ է կրթվում երեխան. Հոգեբանի ու մասնագետների կարծիքը

dast10

Բնությունը վատ երեխա չի ստեղծում, համոզված է Երևանի վճարովի մանկապարտեզներից մեկի տնօրեն Ռուզաննա Չիթչյանը, պարզապես վատ դառնում են դաստիարակության բացթողումների, շրջապատի, հեռուստատեսության վատ ազդեցությունների հետևանքով:

 

Մանկապարտեզում ամեն օր են շփվում երեխաների հետ և գիտեն, որ յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի հայելին է: Ծնողները հաճախ գալիս են և դաստիարակից պահաջնում սովորեցնել, կրթել իրենց երեխային:  Տիկին Չիթչյանն ասում է, որ այո, մանկարպարտեզն էլ ունի կրթելու գործառույթ, բայց միայն մանկապարտեզից պահանջել այն, ինչ պետք է անեն բոլորը միասին, սխալ է: Եթե ծնողից երեխան տեսնում է այլ բան, իսկ մանկապարտեզում` այլ, հետո էլ կյանքում` բոլորովին ուրիշ պատկեր, երեխան արդեն իրեն կորցնում է ու այդ արժեքներից ճիշտն ընտրել չի կարողանում:

 

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ևս գիտի, որ ընտանիքում է առաջին հերթին ձևավորվում երեխան, բայց մյուս կառույցների դերն էլ փոքրացնել չի կարելի: Տիկին Ազիզյանի ղեկավարած կրթօջախում ապագա զինվորներն են սովորում և ինքը գիտի, որ ինչպիսի արժեքներ մենք ներարկում ենք երեխայի մեջ այսօր, հետո նույն արժեքներով էլ նա առաջնորդվելու է կյանքում: Խոսել պետք չէ երեխայի հետ, պարզապես պետք է ցույց տալ ու ապրել այդպես` ի ցույց երեխայի, համոզված է տնօրենը:

 

<Երեխային չի կարելի ասել` չի կարելի, պետք է բացատրել ամեն ինչ` ինչու չի կարելի, ինչ կլինի դրա հետևաքնով>,-ասում է Մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Նարինե Ստեփանյանը: Ընդհանրապես, երեխա-մեծ շփման մեջ ծնողները չպետք է խոսեն առավելություն ունեցողի դիրքերից, ղեկավարեն ու հրամայեն երեխային, դա ճիշտ չէ: Սա անխուսափելիորեն երեխայի մոտ ծնելու է ագրեսիա և երեխայի հոգեբանության մեջ թերաժեքության բարդույթ է ամրապնդելու: Հարկավոր է նրա հետ խոսել ինչպես հավասարը` հավասարի, հաշվի առնել նրա կարծիքը, պատասխանատվության փոքրիկ չափաբաժիններ ավելացնել նրա առօրյայում, այսպես երեխան իրեն հասուն, պետքական ու ամենակարևորը` ճնշված չի զգա:

 

1484 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *