Որ դեպքերում է պատվաստումը հակացուցված

privivka_detyamԵթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և երեխայի վիճակը սուր չէ, երեխան կարող է պատվաստվել:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակացուցումները մի քանիսն են.

  1. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա/հիմնական  նշաններն են՝ եղնջացան, սուլող շնչառություն, ճնշման անկում/ երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով:
  2. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն/օրինակ՝ ՁԻԱՀ-ի, չարորակ նորագոյացությունների, իմունիտետը ճնշող դեղամիջոցներով և ճառագայթային բուժման հետևանքով/:
  3. Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ/օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ կամ հեպատիտ Բ-ի և տուբերկուլյոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին/:

Նյութի աղբյուր՝ ՀՀ Առողջապահության Նախարարության <Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին> գրքույկ

2147 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *