Որ թռչունն ունի ամենաերկար թևերը

Royal-Albatros-with-a-seagull (1)Ճանապարհորդող ալբատրոսի թևերի բացվածքը, այսինքն թափահարման տարածությունը ավելի քան 3 մետր է: Որձ ալբատրոսի թևերի տարածությունը 3,45 մետր է, իսկ էգերինը` ավելի քիչ: Իր երկար, նեղ թևերի օգնությամբ ալբատրոսը երկար ժամեր սավառնում է երկնքում: Սև ալբատրոսը կարող է ավելի քան 6 ժամ սավառնել օդում, առանց թևերը շարժելու: Երբ նա թռչում է ծովի մակերեսին մոտ, կարող է օգտագործել ալիքներից եկող քամու հոսանքը, որը պահում է նրան և ուժ տալիս թևերը օդում անշարժ պահելու համար: Արևելյան և հարավաֆրիկյան մեծ ալբատրոսը կշռում է 14 կգ, իսկ ամենախոշոր տեսակը կշռում է 18 կգ: Քանի որ նրա համար թռչելը հեշտ աշխատանք չէ, նա թռչում է միայն անհրաժեշտության դեպքում և միայն կարճ տարածություններ:

Նյութի աղբյուր`  Մանկական հանրագիտարան, 2008թ

2743 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *