Պաղպաղակի հերթական տոնը Կենդանաբանական այգում

11900007_1123677034328696_3513066296305355514_nՍեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում պաղպաղակի տոն է:

Առավոտյան 11-ին մեկնարկող «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը կշարունակվի մինչև 16:00-ն: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում այցելուները հնարավորություն կունենան պաղպաղակ գնելու ընդամենը 50 դրամ սակագնով: Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրում է «Աշտարակ Կաթ» ընկերությունը:

Փոքրիկ այցելուներին այդ օրն այգու մշտական բնակիչներից բացի կդիմավորեն նաև հեքիաթի հերոսներ: Միջոցառման ընթացքում այգու տարբեր հատվածներում կանցկացվեն խաղ-մրցույթներ. կենդանիներին և բնությանն առնչվող փոքրիկ էկո նվերներից բացի կխաղարկվի նաև մեկ հիմնական մրցանակ` հեծանիվ:

Երեխաների անվճար մուտքն ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

1154 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *