Պաղպաղակի օր Կենդանաբանական այգում` արդեն 2-րդ անգամ

unnamedԱյս տարի Երևանի Կենդանաբանական այգին <Պաղպաղակի օր> միջոցառումը կանցկացնի արդեն 2-րդ անգամ: Սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00, այգին հրավիրում է բոլոր փոքրիկներին` մասնակցելու այդ համեղ ու գունագեղ տոնին: Այդ օրը այգում բոլոր պաղպաղակները, որոնք տրամադրել է Աշտարակ կաթ ընկերությունը, կվաճառվեն ընդամենը 50 դրամով:  Կլինեն բազմազան միջոցառումներ` կենդանիների ցուցադրական կերակրումներ, զվարճալի և ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն:

Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կդրամադրվի այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Սեպտեմբերի 14-ին այգու մուտքը մինչև 16 տարեկան այցելուների համար կլինի անվճար, տեղեկացնում է Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս տարի արդեն մեկ անգամ անցկացվել է <Պաղպաղակի օր> միջոցառումը:

3676 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *