Ճուտը վազեց առվակի մոտ,
Տեսավ ափին նստած մի գորտ:
Հենց որ գորտը ճտին տեսավ,
Սարսափահար ջուրը մտավ:
Դարձավ մորը այսպես ասաց.
-տեսար, մայրիկ, քո քաջ ճտին,
Ոնց փախցրեց վախկոտ գորտին:
Գորտը կռռաց, նրանց ասաց.
-թե որ քաջ ես,
Մտիր ջուրը,
Նոր տարածիր քո սուտ լուրը:
Տարածել սոց.կայքերում