Ջայլամներ

afrikanskiy-straus7Ջայլամները պատկանում են թռչունների ընտանիքին, բայց թռչել չեն կարողանում: Նրանք ապրում են տափաստաններում և անապատներում:

Չնայած ջայլամները  մեծ են ու ծանրամարմին, բայց կարողանում են շատ արագ վազել, ժամում 72 կմ արագությամբ սլանալ: Նրանք ամենաարագավազ երկոտանիներն են: Ջայլամներն ապրում են ոչ մեծ խմբերով, որոնց մեջ սովորաբար լինում է մեկ արու և երեք-չորս էգ:

Երբ գալիս է փոքրիկներ ունենալու ժամանակը, արուն շուրջ մեկ մետր շրջագծով մեծ փոս է փորում, որտեղ յուրաքանչյուր էգ ջայլամ յոթ կամ ութ հսկայական ձու է դնում: Արուն և խմբի գլխավոր էգ ջայլամը  42 օր տաքացում են այդ ձվերը: Երբ դուրս են գալիս ջայլամիկները, խմբի բոլոր անդամները համերաշխորեն մեծացնում են նրանց:

2857 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *