Սեկվոյա` <վիշապ>-ծառը

images (1)Սեկվոյան հաճախ անվանում են նաև մամոնտածառ` իր չափսերի պատճառով: Մշտադալար ծառ է, հիմնականում աճում է Կալիֆորնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում, առաջացնում է հսկայական անտառներ: Սեկվոյան աշխարհի ամենաբարձր ծառերից մեկն է, բարձրությունը հասնում է մինչև 110 մետրի, բնի տրամագիծը` 8-10 մետրի: Ծառն ապրում է մինչև 2000 տարի: Դրանք կարող էին ավեկլի երկար ապրել, եթե արմատները կարողանային դիմանալ ծառի ծանրությանը. ծառի քաշը հասնում է մինչև 1000 տոննայի: Ծառը ենթարկվում է ինտենսիվ հատումների, այդ պատճառով այն հատուկ պաշտպանության տակ է վերցված: Սեկվոյայի փայտն օգտագործում են նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ:

download (2)Ծառատեսակն իր անվանումը ստացել է հնդկական չերոկի ցեղի առաջնորդի անունից: Ենթադրվում է, որ Սեկվոյա մի ժամանակ աճել է նաև Եվրոպայում, գիտնականները իրենց ենթադրությունը հիմնավորում են նրանով, որ Եվրոպայում հայտնաբերվել են ծառի բրածո հետքերը: Կալիֆորնիայի անտառներում կարելի է ականատես լինել շատ ուշագրավ տեսարանների` ծառի բունը երևում է, իսկ բարձր սաղարթը թաքնված է լեռնային խիտ մառախուղի մեջ: Կալիֆորնայում կա Սեկվոյաների արգելոց: Ներկայումս փորձեր են առվում Սեկվոյան աճեցնել սևծովյան տարածաշրջանում և Հայաստանում` Իջևանում:

8611 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *