Սխալներ, որ անում ենք երեխայի ականջները մաքրելիս

hr_kids_earsՍխալ 1. Ականջները հարկավոր է մաքրել ամեն օր

Մանկաբույժներից շատերի կարծիքով երեխայի ականջներն ընդհանրապես պետք չէ մաքրել, քանի որ օրգանիզմը կարողանում է ինքնամաքրվել, կարգավորվել: Ավելին, այն, ինչ <արտադրում է> մեր օրգանիզմը, մեզ ինչ-որ իմաստով հարկավոր է, այդ պատճառով չի կարելի ամեն օր մաքրել երեխայի ականջները, դա կարող է վնասներ հասցնել լսողությանը:

Սխալ 2. Փոքրիկի ականջները մաքրելու համար կան հատուկ բամբակե ձողիկներ

Ձողիկներն, իհարկե, կան: Եվ մեզնից շատերը հենց դրանցով էլ մաքրում են երեխաների ականջները: Բայց դրանցով երեխայի լսողական օրգանները վնասելը ամենից հեշտ գործն է: Բանն այն է, որ երեխաների մոտ ականջի երևացող մասից մինչև թմթբկաթաղանթն ընկած հատվածը շատ կարճ է, և հնարավոր է անզգույշ շարժում՝ իր անդառնալի հետևանքներով: Այդ պատճառով հարկավոր է ականջները մաքրել սովորական թանզիֆով/մառլյա/, այն էլ միայն արտաքինից երևացող հատվածը:

Սխալ 3. Եթե երեխայի ականջները չմաքրենք, դրանք կցավեն

Մանկաբույժների փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Ականջում արտադրվող նյութերը պահպանում են ականջը վարակների, ջրի ներթափանցումից, ականջը խորքից մաքրելով, մենք դրանք դարձնում ենք անպաշտպան՝ ամենատարբեր մանրէների, հիվանդությունների առաջ, այդ պատճառով ականջի խորը մաքրում չի կարելի:

Սխալ 4. Եթե ականջները չմաքրենք, դրանք կարող են խցանվել

Սա ևս սխալ է, քանի որ միևնույն է, ծնողը տանը եղած միջոցներով չի կարող ամբողջովին մաքրել ականջախոռոչը: Հակառակը, նա ավելի խորը կհրի այն ամենն, ինչը կա ականջում, սրանով ավելի կդժվարացնի ականջի բնականոն ինքնամաքրումը: Իսկ եթե խցանում է եղել, ապա այդ գործը հարկավոր է վստահել միայն ու միայն մասնագետին:

Սխալ 5. Մաքրությունն ամենակարևորն է

Մաքրությունն, իհարկե, լավ է, բայց ոչ առողջությունը վնասելու գնով:  Երեխայի ականջները խորհուրդ չի տրվում մաքրել բամբակով, քանի որ դրանից կարող են թելիկներ մնալ ականջի մեջ, հարկավոր է մաքրել միայն այն հատվածը, որը երևում է դրսից՝ ականջախեցին, իսկ լսողական ուղիներին ձեռք տալ չի կարելի, դրանց մաքրումը վստահեք օրգանիզմին՝ նա իր գործը լավ գիտի:

7986 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *